Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ

Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածում մոտ 12-կիլոմետրանոց պետական նշանակության ճանապարհի վերակառուցման աշխատանքները սկսելու համար պետբյուջեից հատկացվել է 5,5 մլրդ դրամ: Աշխատանքներն կավարտվեն մինչև տարեվերջ։

Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները  կավարտվեն մինչև տարեվերջ։ Այս մասին, ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Ճանապարհի ընդհանուր լայնությունը 11,8 մետր կլինի, ասֆալտի լայնությունը` 7,2 մետր։

Ճանապարհը կգործի մինչև հիմնական ճանապարհի գործարկումը (Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղով)։

Այն սկիզբ է առնում Աղավնո գյուղից մի փոքր վերև (Տեղ գյուղի մոտ) և ավարտվում Հագարու գետի վրայով անցնող կամրջով։ Այնուհետև ճանապարհն անցնում է Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով և Եղցահող գյուղի մոտ դուրս է գալիս Գորիս–Ստեփանակերտ մայրուղի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print