Հանրապետության տարածքում մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 2-5-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։
Երևանում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։