Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները 63 մարդու են բերման ենթարկել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու 166 և 173 հոդվածներով»,- ասել է Դարախվելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ են «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ։