Տոկաևը ողջունել է բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ողջունում է Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը Ալմաթիում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման համար Ալմաթիում բանակցություններն անցկացնելու համաձայնությունը։

«Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով արտաքին գործերի նախարարների բանակցությունների անցկացման վերաբերյալ, պատրաստելու համար երկու պետությունների միջեւ խաղաղության պայմանագիրը։ Խորհրդանշական է, որ այդ կարեւոր միջոցառումը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991թ. դեկտեմբերին ստորագրվեց Ալմաթիի պատմական հռչակագիրը, որն ամրագրեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը եւ հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- նշել է Տոկաեւը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ գալիք հանդիպումը ադրբեջանա-հայկական պայմանավորվածությունների գործնական իրականացում կհանդիսանա եւ կնպաստի Հարավային Կովկասում ամուր եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print