Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ միասին մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի անդամները Աշխատանքի օրվա նախօրեին ծառատունկ են կատարել Մեղրի համայնքի Վանք-Կալեր կամրջի հարևանությամբ։

Կամուրջն անցած տարի է նորոգվել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրով ու մեծ նշանակություն ունի բնակիչների համար։
Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 65 մլն դրամ է, որի մեջ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։

Տնկված ծառերը նոր տեսք կտան նորոգ կամրջի տարածքին։