ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ ուժային կառույցների գործողությունները, կոչ է արել իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակը։ .
«Խստորեն դատապարտում եմ Վրաստանում բռնությունները ցուցարարների նկատմամբ, որոնք մասնակցել են արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին․ կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը», — գրել է Բորելը:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Ապրիլի 29-ի երեկոյան խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։ Այժմ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը դա պետք է քննարկի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ։