Սյունիքում անչափահասը պայթյունից վնասվածքներ է ստացել

Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է։

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Գրել է Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ որ կասկածելի իրի պայթյուն է տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print