Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը շարունակում է նոր թափ ստանալ Սյունիքի մարզում։ Պետության հաշվին մինչև 16մլն դրամով տուն կառուցելու հնարավորությունը ոգևորել է հատկապես Գորիսի տարածաշրջանի բնակիչներին։ Ծրագրից օգտվողների ամենաբարձր ցուցանիշը Խնձորեսկում և Քարահունջում է։ Իսկ Տեղ համայնքում թիվն օրեցօր է աճում։
