Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը. Փաշինյան

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք ասում ենք` պետք է վերարտադրել սահմանը, դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով երկու հատվածում արդեն սահմանային սյուներ են տեղադրել: Վարչապետը նշել է քարտեզի վրա պատկերացում են ունեցել, թե որտեղ է այդ սյունը, բայց երբ գնում են` տեղում չափումներ անելու GPS կոչված սարքի միջոցով, որը գետնի վրա կոորդինատն է որոշում, լինում են շեղումներ։

«Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետև նրանց մանդատն է իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը, այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, այսինքն` այո, հնարավոր է, մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա, դիրքը դուրս է գալիս, քանի որ ՊՆ-ն այլևս այդ գծի վրա պաշտպանություն չի իրականացնելու»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print