ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում պատրաստվող նախագծի մասին խոսել է Հայաստան ժամանած Վալանսի և Պրիվատի քաղաքապետների հետ։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Թվիթերի իր միկրոբլուգում տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել Վալանսի և Պրիվատի քաղաքապետները։ «Ուրախ եմ ընդունել Վալանսի քաղաքապետին և նրա պատվիրակությանը, ինչպես նաև Պրիվատի քաղաքապետին, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին։ Խոսեցինք Իջևանի հետ մեր հարուստ համագործակցության, ինչպես նաև Սյունիքում մեր հաջորդ՝ Օվերն-Ռոն-Ալպ-Սյունիքի մարզ, նախագծի մասին»,- գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմանն Անն Լույոն անդրադարձել էր Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև նախատեսված համագործակցությանը։
Heureuse d’avoir reçu le maire de #Valence et sa délégation, ainsi que le maire de Privat, venus exprimer leur soutien à l’🇦🇲. Nous avons évoqué la riche coopération avec #Idjevan et le prochain projet de coopération entre la région @auvergnerhalpes et la région de Syunik. pic.twitter.com/2O8vPhVoq4
— Anne Louyot (@AnneLouyot) October 17, 2022