🎦Կիրանցիները հրաժարվում են առանց Բագրատ Սրբազաի վերադառնալ գյուղ

Առավոտյան բերման ենթարկված կիրանցեցիները չեն կարողանում վերադառնալ գյուղ։ Ոստիկանները մի քանի շարքով կանգնել ու փակել են գյուղ մտնող ճանապարհը։ Կիրանցիների հետ է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Ի դեպ, ոստիկանները կիրանցեցիներին առաջարկում են մտնել գյուղ, բայց առանց Բագրատ Սրբազանի ու պատգամավորների, որոնք միացել են ակցիային։ Գյուղացիները հրաժարվում են առանց նրանց վերադառնալ Կիրանց։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print