«Երևան Օփեն 2022»․ Մամիկոն Ղարիբյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Մամիկոն Ղարիբյանը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Լոբանովին և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։

Հոկտեմբերի 10-18 կայացած «Երևան Օփեն 2022» շախմատի միջազգային մրցաշարն արդեն անցյալում է։ Շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ անկացված ինը տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Սերգեյ Լոբանովը (Ռուսաստան) և Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը՝ 7-ական միավորով։

Վերջինս զբաղեցրեց երկրորդ տեղը՝ լրացուցիչ միավորներով զիջելով միայն Լոբանովին։

Հիշեցնենք, որ մրցաշարին 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print