Հայաստանում տարածված մողեսներն անվտանգ են

Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։

«ՀՀ ում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար։ Հանդիպում են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։

Լուսանկարում պատկերված է Ճարպիկ մողես (Lacerta agilis), որը հանդիպում է Արագածոտնի,Շիրակի,Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում։ Մարգագետնատափաստանանային, թփուտային, քարքարոտ վայրերում, հիմնականում սնվում է անողնաշարավորներով։

Կարևոր նշանակոթյուն ունեն բնության համար։ Սնվում են գյուղատնտեսությանը վնաս հասցնող անողնաշար կենդանիներով։

Սողուններին սպառնացող հիմնական վտանգ են հանդիսանում անօրինական որսը և բիոտոպերի ոչնչացումը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print