ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2024թ․-ի ապրիլի 30-ի «Թափանցիկության զեկույց»-ը, համաձայն որի՝ 2024թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում՝ հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության ճյուղի բարձր աճով, ինչպես նաև առևտրի և շինարարության ճյուղերի աճով:
2024թ․-ի առաջին եռամսյակում ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակել է մեղմվել՝ մասամբ պայմանավորված զբոսաշրջության աճի որոշակի դանդաղմամբ (ինչի մասին են վկայում մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի կրճատումը, ինչպես նաև ՀՀ ժամանող զբոսաշրջային հոսքի նվազումը):
ԿԲ Խորհուրդը, ձևավորված անորոշությունների պայմաններում, կարևորում է ռիսկերի կառավարման մոտեցման ներքո նվազագույնի հասցնել այդ սցենարներից բխող հնարավոր կորուստները՝ որդեգրված դրամավարկային քաղաքականության համապատասխան մարտավարությամբ, գների կայունության նպատակի ապահովման համար:
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ CBA.am (https://www.cba.am/AM/pmessagesannouncements/Transparency_Report_April_2024_Arm.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0Aw5_87RfyR3rHG-Arc1sxS677vDpYq6u_5fwZfmKG-kY5L_7dnrFqkyU_aem_AUtIbLBH28SfEMb_QiZZRQeYCSf2rbFGy978m38rdZzq287k1zBMslKOtiAhcYJhm7boB6rp6RzBwe8gUh4Equcd)