Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկել է Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից:

«SE4Resilience ծրագիրը կխթանի Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը։ Միաժամանակ ծրագիրը քաղաքներին ու համայնքներին կօգնի դիմադրունակ լինել կլիմայական պայմանների փոփոխման դեմ։ Փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքների և մեր կողքին ապրող այն ամենախոցելի անձանց առանցքային դերը, որոնք առերեսվում են կլիմայական փոփոխություններին։ Էներգարտադրության արդար և կենսակայուն հեռանկարն իրատեսական է միայն, եթե բոլոր դերակատարները, վայրերը և հասարակական խմբերը լսելի և ներգրավված լինեն․ այս նշանաբանով է Գերմանիան աջակցություն ցուցաբերում Հայաստանի էներգետիկ զարգացմանը։

Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Գերտ Յան Կոպմանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

SE4Resilience ծրագրի մանրամասները՝ GIZ կայքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print