Ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Գևորգ Թադևոսյանը և Հրաչյա Պողոսյանը Մ23 առաջնության մեդալակիրներ

Հայաստանը Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը  մեկնարկել է հաղթանակներով։

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով  նվաճել հաղթողի տիտղոսը։

Առաջնության եզրափակչում 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 4։7 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ուկրաինացի Մաքսիմ Լիուի հետ գոտեմարտում հաղթեց 3։1 հաշվով ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print