🎥Առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

Առանց վարորդի մինի բեռնատարը Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանի Սուզակ թաղամասում տոնի ժամանակ վրաերթի է ենթարկել 29 երեխայի, հինգշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Բախման հետևանքով տուժել է 29 երեխա։ Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում։ Առողջապահության նախարար Ալիմկադիր Բեյշենալիևը տուժածներին օգնություն ցուցաբերելու իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ինչպես լրագրողներին հայտնեցին ճանապարհային անվտանգության վարչության մամուլի ծառայությունից, ավտոկայանատեղիում կայանված Hyundai Porter մինի բեռնատարը հանկարծակի սկսել է շարժվել և, գլորվելով զառիվայրից, հարվածել է երեխաներին, ովքեր պատրաստվում էին փառատոնում արտասանել Ղրղզստանի ազգային էպոս «Մանաս»-ը: Գերատեսչության տվյալներով՝ վարորդն այդ պահին մեքենան չի վարել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print