Ալիևն ու Կոսաչովը քննարկել են հյուսիս-հարավ միջանցքի զարգացման հեռանկարները

Մայիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովին և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին:

Ալիևը նշել է, որ Ռուսաստանը հիմնարար դեր է խաղում անվտանգության հարցերում, տարածաշրջանում և ոչ միայն: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացումը՝ Ալիևը դա գնահատել է որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի և ավելի լայն աշխարհագրության զարգացման կարևոր գործոն: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print