Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստները, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ ի պատասխան այն հայտարարության, որ Թուրքիան դադարեցնում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։
Նա X-ի իր էջում գրել է, որ Իսրայելը Թուրքիայի հետ առևտրային կապերին փոխարինող կգտնի։