Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը», – ասել է Քեմերոնը Reuters-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Ուկրաինային Լոնդոնի կողմից տրամադրված զենքի կիրառումը ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար: