Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը մայիսի 2-ին ուժի մեջ է մտել։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Այժմ եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը մեխանիկորեն ճանաչվում են միության այլ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստաթղթեր ունեցողները աշխատանքի տեղավորման պետությունում հավակնում են սահմանված գիտական աստիճանի հավելավճարների կամ արտոնությունների:
«Համաձայնագիրը կնպաստի աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության զարգացմանը», – ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Բախիտ Սուլթանովը: