Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերն է՝ X-ի միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Այդ պահից ի վեր՝ փոխշահավետ գործընկերություն ենք կառուցել քաղաքական ակտիվ երկխոսության և գործակցության միջոցով։ Ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում, էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հարցերում»,- նշել է նա։