Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 6-8-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-8-ն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 6-8-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print