🎦Հանրային հեռուստաընկերության մոտ դրիֆտ արած երիտասարդը ձերբակալվել է

Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն ստացան, որ ժամը 19:10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։ Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված՝ դրիֆտ:

Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։

21-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի շնորհիվ, իր «Մերսեդեսով», ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել է։

Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print