Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին

Ես գրություն չեմ ստացել, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների եհտ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։

«Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ տեղյակ է թե ինչ է Խանդանյանը պատասխանել, բայց չհայտնեց այդ տեղեկությունը, որովհետև, ըստ նրա, դա իմաստ չունի։

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովորդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- հավելեց նա։

Նշենք, որ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

 ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել  նման հարցում ուղարկել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ օրերց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր․ «Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան տալու ռուս խորհրդարանականների նամակին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print