Տնային պայմաններում կենդանիներ պահելը ամբողջ աշխարհում տարածված երևույթ է։ Երբեմն էլ տերերը այնքան են կապվում շների կամ կատուների հետ, որ հանուն նրանց պատրաստ են չխնայել ո՛չ ժամանակ ու ո՛չ էլ գումար։ Կապանում ևս վերջին տարիներին շատանում են ընտանի կենդանիների հետ զբոսնող մարդիկ։ Մեր տեսանյութը պատմում է քաղաքում ձևավորվող նոր մշակույթի մասին։
