Մայիսի 6-ին՝ ժամը 18:21-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի մանկապարտեզներից մեկի ջրի խողովակի վնասվելու պատճառով ջրալցվել է նկուղային հարկը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր։