ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդվեց Կրեմլում: Նա ստանձնեց Ռուսաստանի ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողության սկզբում Կրեմլի Մեծ պալատի Անդրեևյան դահլիճ բերվեց Ռուսաստանի պետական դրոշը, նախագահի դրոշը, Ռուսաստանի Սահմանադրությունն ու Ռուսաստանի նախագահի նշանը:
Նա իր ելույթում նշեց, որ Ռուսաստանի ճակատագիրը միայն իրենք են որոշելու և պատվով են հաղթահարելու այս դժվարին փուլը՝ դրանից ավելի ուժեղացած դուրս գալով:
Սա Վլադիմիր Պուտինի երդմնակալության հինգերորդ արարողությունն է։ Նախագահի պաշտոնը նա կզբաղեցնի մինչև 2030 թվականը: