ԶՊՄԿ հանրային քննարում

Հոկտեմբերի 18-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ԶՊՄԿ կողմից նախատեսվող գործունեությունների վերաբերյալ։
Ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, հանրային քննարկումների թեմաներն առնչվում էին Ընկերության հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություններին, մասնավորապես՝
• դիզելային ավտոհավաքակայանի կառուցում, դիզելային ավտոպարկի կազմի նորացում, պայթուցիկ նյութերի նոր պահեստի տեղակայում, դյուկերային անցումներում հակավթարային և սպասարկման ավազանների տեղակայում
• Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD–1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print