Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան

Ես համաձայն եմ, որ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և համաձայնեցվել են բանակցային հարթակներում, արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ։ Հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի»,-ասաց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print