Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության գծով՝ Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կոթողիկոսարանիվց:

Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում ստեղծված կացության վերաբերյալ

Նրանք որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանը հուզող տագնապների հաղթահարման գծով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print