«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Գ.Նժդեհ 12-18 շենքերի, 4-19 տների, Գետափնյա 1-14 շենքերի, Գորիս Գյուղի, Թանգու Ձորի, Սաթյան փողոցների, Սաթյան 1, 2 նրբացքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: