Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։
Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։ Հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։Ինչպե՞ս մուտք գործել համակարգՖիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար պետք է նախօրոք իրականացնել անձի նույնականացում, ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և մուտք գործել համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ հղումով։ Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա մուտքն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտնաբառով։ Անհրաժեշտ է հիշել, որ օտարերկրյա քաղաքացիները համակարգի հասանելիությունը պետք է ստանան Պետական եկամուտների կոմիտեից՝ www.e-request.am հարթակի միջոցով, ապա մուտք գործեն համակարգ ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտնաբառով։ Մանրամասներն` այստեղ։Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրըԵկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Առաջին քայլով պետք է ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Քաղաքացին տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ: Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը և հինգերորդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։ Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրըԼրացված հաշվարկ-հայտարարագիրը պետք է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։ Վերջին քայլով՝ ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։ Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար ֆիզիկական անձը կարող է տարվա ընթացքում ստացած իր եկամուտները նախօրոք լրացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջի «Եկամուտներ» բաժնում։ Համակարգից օգտվելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել առցանց օգնականին։