Հայաստանի հետ Իրանի հաղորդակցության երթուղին չի արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, իրանական Rasadnews հեռուստաալիքով հեռարձակվող «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում  նշել էր, որ Իրանը թույլ չի տվել տարածաշրջանում իրականացնելու Հայաստանը Իրանից կտրելու ծրագիրը։ Տեղեկությունը փոխանցում է Արմենպրեսը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը

«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print