Sony Pictures Entertainment-ի և Apollo-ի գլխավորած խումբը ցանկանում է ձեռք բերել Paramount-ը, որն այժմ որոշել է պաշտոնապես սկսել բանակցությունները։ Հնարավոր համաձայնագրի գումարը հասնում է 26 մլրդ դոլարի, գրում է The New York Times-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։ Նրանց խոսքով՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ մայիսի 3-ի երեկոյան ավարտվել է Paramount-ի և հոլիվուդյան Skydance ստուդիայի միջև բացառիկ բանակցությունների շրջանը։
Հաջորդ օրը Paramount-ի տնօրենների խորհրդի հատուկ հանձնաժողովը հանդիպել և հավանություն է տվել Sony Pictures-ի և Apollo-ի հետ բանակցությունների բացմանը, որոնք վերջերս հետաքրքրության նամակ էին ուղարկել և առաջարկել գնել Paramount-ը։ Կոմիտեն որոշել է նաև շարունակել բանակցությունները Skydance-ի հետ։