Սիսիանում վերսկսվում է բեռնատարների կշռումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, ըստ որի վերսկսում են Սիսիանում ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթացը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով տեսչական մարմինը կասեցրել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

«Հայտնում ենք, որ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print