Էներգառեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը ձգձգվում է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։
«Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն համարում է, որ այս գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկմանը հասնելու համար։