Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մայիսի 9-ին առանձին շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 10-13-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի  9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Երևանում մայիսի 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-13-ն սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print