Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան։
Այս մասին երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միևնույն ժամանակ նա հրաժարվեց տարածաշրջանում անվտանգության առումով հարցերի մասին բաց խոսել։ Հավելեց, որ համալիր խնդիրները կքննարկեն առանձին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար․
«Տնտեսական բլոկն արդեն քննարկել ենք ԵԱՏՄ նիստի ժամանակ։ Հիմա հույս ունեմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունները, կարևոր խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը նախագահում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 10-րդ նիստը։