Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե իսրայելական բանակը մտնի Ռաֆահ։

«Ես հստակ ասել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ, նրանք դեռ չեն մտել Ռաֆահ, ապա ես չեմ մատակարարի զենք, որը պատմականորեն օգտագործվել է Ռաֆահի դեմ՝ քաղաքների դեմ պայքարելու համար», – ասել է Ջո Բայդենը:

Իսրայելի կողմից Գազայի հատվածում 2000 ֆունտանոց ռումբերի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, ասել է ԱՄՆ նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print