Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում:
Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Հարցին՝ բռնի ուժ կիրառվելո՞ւ է, նա արձագանքեց․ «Եթե օրենքի սահմաններում է, բռնի ուժ չէ, պետք է այնպիսի արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունը ուժ կիրառի»։
Ինչ վերաբերում է հնարավոր սադրիչներին, ոստիկանապետն ասաց՝ կաշխատեն տարբերել նրանց։
Իսկ թե ինչու է այսքան շատ ոտիկանական ուժ կենտրոնացվել հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հասարակական կարգը պահելու։
«Մենք լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք չի լինի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։
Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։
tert.am