Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը: Այն կավարտվի հոկտեմբերի 23-ին: Նկատենք, որ սա անկախ Հայաստանի արդեն երրորդ մարդահամարն է. նախորդ մարդահամարներն անցկացվել են 2001 և 2011 թվականներին:
Այս տարի համակցված մեթոդն առաջին անգամ է օգտագործվելու: Ազգության, քաղաքացիության, տարիքի հետ կապված հարցերը ստացվելու են բաց աղբյուրներից, ապա հարցեր են ուղղվելու նաև քաղաքացիներին: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:
Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց: Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում