Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վստահ է, որ Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի իր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։ Մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։