Սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որոշ ժամանակով պարալիզացրել է պետական կառավարման համակարգը: Որոշ գերատեսչություններ սեպտեմբերին պլանավորած գործերը սահմանված ժամանակին չեն ավարտել, եւ դրանց կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է: Հաշվեքննիչ պալատը պետք է հաշվեքննություն իրականացներ Կապանի քաղաքապետարանում եւ Գեղարքունիքի մարզպետարանում ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, սակայն դրանք հետաձգվել են՝ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված: Իսկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, «Ժողովուորդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ենթադրում եմ՝ սեպտեմբերի 13-ի հետ կապված է եղել: Տեղեկություն չունեմ, թե երբ է սկսվելու այդ հաշվեքննությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։