Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանազատման շրջանակում համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները և ճշտել աշխարհագրական կոորդինատները։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է։
Բայրամովն ընդգծել է, որ կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել: