Ղազախի օկուպացված հողերի վերադարձը մեր հերթական հաղթանակն է

Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը և սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Ազատությունը։

Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ «Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի»:

Շուշիում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը Ալիևը նաև ասել է. – «Մենք մեր իրավունքները վերականգնեցինք ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ոմանց զիջումների հաշվին, այլ մարտի դաշտում»:

Նա կարծիք է հայտնել, թե այսօր «ամբողջ աշխարհն է խոսում ադրբեջանցիների հերոսության մասին»:

Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբը բնակություն է հաստատում քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց։ Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

Բացառությամբ Շուշիի Բաքվի վերահսկողության տակ անցած այլ առանցքային քաղաքներում և նույնիսկ գյուղերում Ալիևի վարչակազմը բնակեցման գործընթաց է սկսել կարճ ժամկետներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print