Երևանում ակցիայի 41 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
Ավելի վաղ՝ ՀՀ են ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Էջմիածնից 6 անձ բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածները պատրաստվել էին մասնակցել անհնազանդության ակցիաներին։