Ուժի մեջ է մտնում  «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ուժի մեջ է մտնում  «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N98 որոշմամբ հստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց գործունեությունը համապատասխանեցնել նշված կանոնակարգի պահանջներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print