Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է ձեռք բերել։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ Իրանն արդեն փոխանցել է անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիա, թեեւ Թեհրանը հերքում է գործարքը։ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը կարող են դրական զարգացումների նախադրյալներ ստեղծել թե մեր տարածաշրջանում, թե Կենտրոնական Ասիայում թուրքական ծավալապաշտական ծրագրերը կասեցնելու համար։ Այդ հարցում էական դերակատարություն կարող են ստանձնել Հայաստանն ու Տաջիկստանը, քանի որ չեն պատկանում «Մեծ Թուրանի» գաղափարական, քաղաքակրթական եւ կենսական շահերի համակարգին։
Ժամանակն է, որ Ռուսաստանը չկրկնի սխալները նաեւ Իրանի նկատմամբ։ Այսօր իրավիճակը խիստ տարբեր է, եւ Մոսկվա-Թեհրան ռազմավարական առանցքի ստեղծման համար առավել նպաստավոր պայմաններ կան, եթե Ռուսաստանը կարողանա ճիշտ հետեւություններ անել պատմական փորձից եւ դեմքով չշրջվի դեպի Թուրքիա։ Ռուսական վերնախավի որոշ շրջանակներ կարող են տնտեսական կամ այլ հետաքրքություններ ունենալ Թուրքիայում, սակայն ռազմավարական հեռանկարում դրանք վտանգավոր են դառնալու պետական շահի տեսանկյունից։ Ի վերջո, թյուրքական աշխարհի ստեղծումը՝ «Մեծ Թուրան» նախագծի կայացումը ճակատագրական կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի ու Ռուսաստանի համար։
Ավելի մանրամասն՝ թորթի այսօրվա համարում