Նիկոլ Փաշինյանը Ջրառատում ներկա է եղել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը։
Այս մասին նա տեսանյութ է տեղադրել ֆեյսբուքյան էջում։
«Բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մարզադպրոցներ ենք կառուցել։ Մարզադահլիճների կառուցումը առաջնահերթություն է կառավարության համար։ Դա նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխաների շրջանում, ուզում ենք խթանել նաև մեծահասակների շրջանում։
Շատ կարևոր է, թե ովքեր են երեխաների համար հիացմունքի առարկա դառնում։ Եվ ուզում ենք, որ մեր մարզիկները, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնելու և օրհներգը հնչեցնելու պատվին են արժանացել, իրենց գնահատված զգան, նաև սպորտը թողնելուց հետո»,- նշել է Փաշինյանը։